Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մեծ Բրիտանիայի պահանջները՝ Պաղեստին պետությունը ճանաչելու դիմաց

Մեծ Բրիտանիայի պահանջները՝ Պաղեստին պետությունը ճանաչելու դիմաց
26.09.2025 | 13:02

Telegraph-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը Պաղեստին պետությունը ճանանչելու է, եթե պաղեստինցիները՝

1․ Դպրոցական դասագրքերում բովանդակային փոփոխություն կատարեն և լուծեն Իսրայելի մտահոգությունները,

2․ Իսրայելի հետ հակամարտության ընթացքում զոհվածների ընտանիքների աշխատավարձերը և կենսաթոշակները կրճատվեն,

3․ Համասը ներկա չպիտի լինի ապագա Պաղեստինի կառավարությունում և կանխել դրա մասնակցությունը որևէ ընտրությունների։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4831

Մեկնաբանություններ